Դեռ մի քանի ժամ առաջ այս սիրուն տղան լիքը երազանքներ ուներ․․․ մի քանի ժամ առաջ․․․

Թշնամին կրկին սադրանքի է դիմել։ Երեկ կրակոցներ են հնչել Երասխի հատվածում։ Թշնամին նույնն է, նրա ձեռագիրը չի փոխվում։ Կրակոցները եղել են Երասխի հատվածում և, ցավոք սրտի, հայկական կողմը զոհ ունի։

Թշնամու գնդակից զոհվել է հայ զինվոր։ Հերթական հայորդին, ում կյանքը խլեց թշնամին։ Երիտասարդ տղա, ով ընկավ հանուն իր հայրենիքի, հանուն պաշտպանության։

Զինվորի ինքնությունը պարզ է։ Նա Արշակ Սերյոժայի Սարգսյանն է։ Հայորդու վերաբերյալ սոցիալական իր հարթակում գրառում է կատարել Նաիրա Զոհրաբյանը։ Նա ոչ միայն վշտակցել ու սրտի ցավն է հայտնել այս անարդարության համար, այլև մեղադրանքներ է հնչեցրել իշխանություններին։

Նաիրա Զոհրաբյանը մասնավորապես գրել է․ «Այսօր թուրքի հրազենից սպանված զինվորն է։ Նիկոլենք Ալիևենց հետ խաղաղության թղթի վերջին դետալներն են ճշտում։

Դեռ մի քանի ժամ առաջ այս սիրուն տղան, Արշակը, լիքը երազանքներ ուներ։ Մի քանի ժամ առաջ․․․»։ Մեր խորին ցավակցություններն ու խոնարհումն ենք հղում զինվորի ընտանիքին և բոլոր հարազատներին։

Понравилась статья? Поделиться с друзьями: