«Դեպի Հայաստան եկող գնացքների վրա, որոնք անցնում էին Ադրբեջանի տարածքով, ռուսատառ շնորհավորանքներ էին գրված մեր թշնամիների ձեռքով․․․»․ ահա թե ինչ է պատմում Դիանա Գրիգորյանը

Դիանա Գրիգորյանը մի քանի անգամ արդեն նշել է, որ նոր աշխատանք է պատրաստվում ներկայացնել իր հեռուստադիտողին։ Աշխատանքը հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ հատվածներ ունի։ Սցենարիստն այսօր մի գրառում է կատարել, որտեղ ադրբեջանական հայատյացության վերաբերյալ մի դրվագ է ներկայացրել։

Նա պատմել է, որ ադրբեջանցիները շնորհավորական գրառումներ են կատարել գնացքի վրա, որն ուղևորվում էր Հայաստան՝ երկրաշարժից տուժած մարդկանց օգնելու։ Նրանք գնացքի վրա շնորհավորել են հայերին ողբերգության հետ կապված։

Սցենարիստը նաև հավելել է, որ նոր աշխատանքը, որտեղ հեռուստադիտողը հնարավորություն կունենա ավելին իմանալ, շուտով կլինի եթերում։

Դիանա Գրիգորյանը մասնավորապես գրել է․ «Դեպի Հայաստան եկող հումանիտար օգնություն տեղափոխող գնացքների վրա, որոնք անցնում էին Ադրբեջանի տարածքով, ռուսատառ շնորհավորանքներ էին գրված մեր թշնամիների ձեռքով: Ադրբեջանցիները շնորհավորում էին մեզ մեր ողբերգության և մարդակործան աղետի համար:

Սա է եղել և մնում նրանց տեսակն ու բնութագիրը։ 1988 թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժ։ «Իմացիր ավելին» շուտով»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!