Սիրված երգիչ Արամ MP3-ն շարունակում է աշխատանքային իր բուռն գործունեությունը և երկրպագուներին ներկայացնում նոր ստեղծագործություններ, որոնք սիրվում են հանրության կողմից։
Արամն այն երգիչներից է, ով գրեթե բոլոր միջոցառումներին մասնակից է, իսկ հանդիսատեսն էլ միայն ուրախ է նրան բեմում տեսնել։
Այս անգամ Արամը հերթական անգամ հիացրել է երկրպագուներին և ողջ հայությանը։ Ինչպես արդեն գիտեն բոլորը՝ այս տարի Հայաստանում է անկացվում Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։
Իսկ առաջնության պաշտոնական հիմնը վստահվել է Արամ MP3-ին։ Եվ ահա համացանցային իր տիրույթում Արամը պաշտոնապես ներկայացրել է նոր երգի պրեմիերան, որին կից գրել է․ «Երեկ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության պաշտոնական բացման արարողության ընթացքում կայացավ իմ նոր` «Դեպի բարձունք» երգի պրեմիերան, որը 2023թ. առաջնության պաշտոնական օրհներգն է»։
Երգի բառերը հեղինակել է Գրիգոր Կյոկչյանը, իսկ երաժշտությունը պատկանում է Անդրանիկ Բերբերյանին։ Երգն առաջարկում ենք վայելել վարը։