«Դեմ եմ, երբ ասում են ազգի փրկիչ»․ Մհեր Արմենիա. տեսանյութ

Ինչպես հայտնի է շատերին Մհեր Արմենիան երեկվանից Սյունիքից ոտքով շարժվում է Երևան։ Նա հայտարարել է, որ նոր շարժում է սկսում և ակնկալում է, որ այն համազգային է լինելու։

Նա մի քանի անգամ արդեն համացանցային իր հարթակում ուղիղ եթերով հայտարարել էր, թե ինչպես է ընթանում ճանապարհը։ Նրանք երեքով ուշ երեկոյան կանգ են առել, խարույկ վառել, ապա առավոտյան վերսկսել դժվարին ճանապարհը։

Մհերը պարբերաբար տեղեկացնում է, թե որտեղ են հասել և ինչ ընթացքի մեջ են։ Երգիչը  տևական ժամանակ է ինչ հայտարարել է քաղաքականություն մուտք գործելու մասին և ստեղծել «Ազգի ձայն» կուսակցությունը։

Այժմ Մհերը այդ կուսակցության ղեկավարն է հանդիսանում։ Մհերը հայտնել է, որ հասել են Տաթև և հայտարարել, որ չի սիրում, երբ ասում են՝ ազգի փրկիչ։


Նա նշում է, որ փրկիչը մեկն է՝ Հիսուս Քրիստոսը, իսկ մենք պարզապես ծառաներ ենք։ «Եթե ուզում եք մի բան անել երկրի համար, ծառայում ենք, այստեղ չկան փրկիչներ, վերջ տվեք էդ թեզին»,- ասել է Մհեր Արմենիան։ Տեսանյութը՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: