Դելտա շտամով վարակված 20-28 տարեկան երիտասարդներից մեկը մահացել է, 18 տարեկանը վերակենդանացումում է․ Առողջապահության նախարարը մանրամասներ է ներկայացրել

Առողջապահության նախարարը որոշակի մանրամասներ է ներկայացրել համավարակի տարածվածության ներկայիս իրավիճակի մասին։ Նա նշում է, որ իրավիճակը խիստ մտահոգող է։

Անահիտ Ավանեսյանը ասում է, որ երեկ համավարակից տասնինը մահվան դեպք է գրանցվել։ Հատկապես մտոհոգող է Դելտա շտամ կոչվածը, քանի որ այն սպառնում է երիտասարդներին ու ավելի շատ է տարածվում, վարակման հավանականությունն ու տեմպերն ավելի մեծ են։

Դելտա շտամից երեկ մի երիտասարդ է մահացել, իսկ մեկն էլ, ով տասնութ տարեկան է, ներկայումս վերականդանացման բաժանմունքում է գտնվում։

Ներկայումս ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը հարյուր քսանվեց է, իսկ հիսունմեկ քաղաքացի միացված է արհեստական շնչառական համակարգին։ Չնայած չկան հոսպիտալացման հերթեր, սակայն համակարգում որոշակի լարվածություն կա, քանի որ համավարակը կառավարելիության շրջանակներում պահելու համար հարկավոր են մեծ ջանքեր։


Անահիտ Ավանեսյանի ներկայացրած հաշվետվության նյութը ներկայացնում ենք ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: