Դդմիկով խրթխրթան ձողիկներ․ նուրբ և անսահման համեղ

Ներկայացնել դդմիկով հրաշալի բաղադրատոմս, որն անսահման համով է՝ խրթխրթան, նուրբ համային հատկանիշներով։ Իսկ դդմիկի օգտակարության մասին խոսելը, կարծում ենք, ավելորդ է։

Գործընթացը լիարժեք սկսելու համար նախապատրաստեք հետևյալ մթերքները՝

3 դդմիկ, ձողիկների կտրատած (կիսել, կես երկարությամբ հաստ ձողիկներ ստանալ)

Պաքսիմատ — ½ բաժակ

Ալյուր — ⅓ բաժ․

Պարմեզան պանիր — ¼ բաժակ, մանր քերած

Աղ

Սոխի փոշի — ¼ թ.գ.

Սև պղպեղ

2 ձվի սպիտակուց

Բուսայուղ

Թանձրուկի համար`

Յոգուրտ հունական — ½ բաժ․

Թարմ ռեհան՝ կտրատած կամ չորացրած ռեհան — ½ թ.գ.

Սխտոր — 1 պճեղ, ճզմած

Աղ

Սև պղպեղ

Այլ համեմունքներ` կարմիր պղպեղ, չիլի պղպեղ, քարի (ըստ ցանկության)

Դդմիկները լվանալուց և կտրատելուց հետո անձեռոցիկով չորացնել։ Խառնել պաքսիմատը, ալյուրը, պարմեզանը, սոխի փոշին, աղը, սև պղպեղը։

Առանձին տարայում հարել ձվի սպիտակուցները։ Դդմիկի ձողիկները թաթախել ձվի սպիտակուցի մեջ, ապա թավալել պաքսիմատով զանգվածում, դասավորել ձեթով պատած տապակի մեջ։

Վրան ցողել ձեթ, եփել ջեռոցում 10 ր 180°֊ում, դուրս բերել ջեռոցից, կրկին ցողել բուսայուղով և եփել ջեռոցում ևս 10 ր։ Թանձրուկի համար խառնել բոլոր բաղադրիչները։ Պատրաստի ձողիկները մատուցել թանձրուկով։

Понравилась статья? Поделиться с друзьями: