Այս բաղադրատոմսը իտալական խոհանոցից է, պանրասեր իտալացիները ստացել են այսպիսի գեղեցիկ և վիտամիններով հարուստ ուտեստ բազմագույն և վիտամիններով հարուստ բանջարեղենների ու մոցարելա պանրի համադրությամբ։
Դուք կարող եք դդմիկն ու լոլիկը փոխարինել այլ բանջարեղեններով։ Օրինակ՝ կա ևս մեկ այսպիսի բաղադրատոմս, որտեղ դդմիկի փոխարեն օգտագործվում է սմբուկ։
Անհրաժեշտ բաղադրիչները՝
Դդմիկ — 1 հատ
Սխտոր — 1 հատ
Ձիթապտղի յուղ — 2 ճ․գ
Մոցարելլա պանիր- 50 գ
Կանաչ սոխ — մի քանի տերև
Տոմատի մածուկ — 2 ճ․գ
Ջուր — 50 մլ
Ռեհան (թարմ) – մի քանի տերև
Չերի լոլիկ — 5 հատ
Աղ — 0,5 ճ․գ
Պատրաստման եղանակը՝
Դդմիկը կողևազատել և օղակաձև բարակ շերտով կտրատել, վրան ավելացնել ձիթապտղի յուղը, ճզմած սխտորը և համեմել աղով։ Այս ուտեստը բաղկացած է մի քանի միանման շերտից։
Վերցնել ապակե ջերմակայուն տարա և ստացված զանգվածը տեղափոխել տարայի մեջ, վրան ավելացնել ջրով բացված տոմատի մածուկը և շարել մոցարելա պանրի բարակ կտրատված կտորները։ Սա մեր ուտեստի առաջին շերտն էր, հարկավոր է այս գործողությունը կրկնել մի քանի անգամ։
Իսկ վերջին շերտի վրա շարել լոլիկները, պանրի կտորները և ձևավորել ռեհանի ու սամիթի տերևներով։ Ուտեստը վերջնական պատրաստ կլինի, երբ այն 15 րոպե տեղադրել ջեռոցում։ Այն մատուցել տաք վիճակում։