«Դա ինձ իսկապես ուժ է տալիս ստեղծագործելու․․․»․ Սիլվա Հակոբյանը նոր լուսանկարներր է հրապարակել և դիմել երկրպագուներին

Սիլվա Հակոբյանը լուսանկարներ է հանրայնացրել, որտեղ հրաշալի տեսք ունի։ Վերջին շրջանում նա է՛լ ավելի է գեղեցկացել։ Կից երգչուհին գրառում է ներկայացրել։

Դիմելով երկրպագուներին՝ շնորհակալություն է հայտնել։ Սիլվան մասնավորապես գրել է․ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ անդավաճան հանդիսատեսին, որ սիրում և անհամբերությամբ սպասում է նոր երգերիս։ Դա իսկապես ուժ է տալիս ստեղծագործելու։


Ինչքան էլ ձեզ գովաբանեմ, մեկ է քիչ է։ Ձեր սերն անգին է։ Շնորհակալ եմ, որ կաք»։ Հիշեցնենք՝ օրերս երգչուհին նոր երգի պրեմիերա էր ներկայացրել, որը զուգերգ էր Ղազախստանում հայտնի երգիչներից մեկի հետ։ Այն կոչվում է «Սիրում եմ քեզ․․․»։

Այն ջերմությամբ ընդունվեց երկրպագուների կողմից։ Նրանք չեն դադարում հիանալ Սիլվայով, քաջալերել և անհամբերությամբ սպասում են նոր ստեղծագործությունների։ Ակտիվ մեկնաբանում են սիրելի երգչուհու հրապարակումները և հավանումների արժանացնում։

Իսկ ինչպես հայտնի է երգչուհու օգտահաշիվներից, նոր երգը շատ չի ուշանա․ նա պատրաստվում է առաջիկայում նոր երգ ներկայացնել։

Понравилась статья? Поделиться с друзьями: