Ադրբեջանական սոցցանցերից տարածվել է մի ուշագրավ տեսանյութ, որտեղ երևում է տեղի զորամասերից մեկի ննջասենյակը։ Տեսանյութում երևում է, որ ննջասենյակում գտնվող զինվորական բոլոր մահճակալները ծածկված են ադրբեջանական դրոշով։
Մահճակալներից յուրաքանչյուրի վրա դրված է զինվորի մեծացված նկար։ Որոշ մահճակալների վրա կա նաև ծաղկեպսակ։ Այս ատրիբուտները ցույց են տալիս, որ մահճակալներում որոշ ժամանակ առաջ քնած զինվորականներից բոլորը զոհվել են։
Մահճակալները նման կերպ ձևավորելը նպատակ է ունեցել այդ ձևով հարգանքի տուրք մատուցել այն զինվորականների հիշատակին, ովքեր ժամանակին քնել են այդտեղ, իսկ հիմա չկան, մահացել են զինվորական պարտքը կատարելիս։
Տեսանյութն ուշագրավ փաստական նյութ է իրենից ներկայացնում, քանի որ այն դիտելիս հասկանալի է դառնում, որ տվյալ զորամասի բոլոր զինվորները մահացել են, քանի որ ցուցադրվող բազմաթիվ մահճակալներ, ընդ որում, բոլորն այդ սենյակում, նույն ձևով է զարդարված։
Չնայած ադրբեջանական կողմը պարբերաբար զոհերի թարմացված թվեր է հրապարակում, այդուհանդերձ, դատելով փաստական նյութերից, կարելի է եզրակացնել, որ նրանց թիվն ավելին է, քան ներկայացվում է։