Johnson & Johnson-ը պարտավոր է 8 մլրդ դոլար վճարել որպես փոխհատուցում տղամարդուն այն բանի համար, որ ամերիկյան այս ընկերությունը իրեն եւ մյուս սպառողներին չի զգուշացրել նեյրոլեպտիկ դեղամիջոցի անցանկալի կողմնակի ազդեցության մասին:
Ինչպես հայտնել Է Reuters գործակալությունը, նման որոշում է կայացրել Ֆիլադելֆիա քաղաքի քաղաքացիական գործերով դատարանի ժյուրին:
Դատարանը դատավճիռ է կայացրել 26-ամյա Նիկոլաս Մյուրեյի օգտին։ Նա իր հայցադիմումում հայտնել է, որ մանուկ հասակում բժիշկների կարգադրությամբ օգտագործել է Risperdal դեղամիջոցը, որը նախատեսված է շիզոֆրենիայի եւ երկբեւեռ խանգարման նոպաները կանխելու համար: Այս միջոցները արտադրության Johnson & Johnson հայտնվել է կողմնակի ազդեցություն՝ gynecomastia (կրծքագեղձերի աճ տղամարդկանց մոտ): Տուժողը այդ միջոցն օգտագործել է 2003 թվականից բժիշկների կարգադրությամբ։
Մյուրեյը 2015-ին հաղթել է։ Այդ ժամանակ ժյուրին Johnson & Johnson-ի գործողություններն արժանի էր համարել 1,75 մլն դոլարի վճարման տեսքով պատժին։ Փենսիլվանիա նահանգի վերաքննիչ դատարանն անցյալ տարվա փետրվարին նման վճիռն օրինական է ճանաչել, սակայն փոխհատուցման չափը կրճատել է մինչեւ 680 հազար դոլար:
2019 թվականի օգոստոսին Johnson&Johnson ընկերությունը Օկլահոմայի դատարանի վճռով հարկադրված էր վճարել 572 մլն դոլարի չափով տուգանք ՝ շուկայում ցավազրկող պատրաստուկների առաջխաղացման ոչ ադեկվատ քաղաքականության համար: Ընկերությանը մեղադրել են շուկայի մյուս մասնակիցների հետ դավադրության եւ ԱՄՆ-ում օփիոիդային ճգնաժամի խթանման մեջ մասնակցության:
1886 թվականին հիմնադրված Johnson&Johnson-ը հանդիսանում է աշխարհում կոսմետիկ և սանիտարահիգիենիկ ապրանքների և բժշկական սարքավորումների խոշորագույն արտադրողներից մեկը։ 2017 թվականին J&J-ի շրջանառությունը կազմել է մոտ 76 մլրդ դոլար։