Վարդան Ամալյան հերոսին ճանաչում և նրանով հպարտ են բոլորը։ Հերոսը կյանքը չխնայեց հայրենիքի և հայրենակիցների համար։
Հազարավոր հերոս տղաների կյանքի, նրանց կարճ կենսագրության հետ ծանոթանալիս մի բան պարզ և հստակ է․ նրանք ի վերուստ ընտրված են եղել։
Նրանք այնքան ուրիշ են, նրանց ապրած կյանքը, մտքերը և խոսքերն այնքան ուրիշ են և վերջապես նրանց հայրենասիրրությունը բոլորովին այլ և տարբերվող հայրենասիրութուն էր։
Այն պետք է սովորել և հայրենիքը սիրել նրանց սիրով, որպեսզի հերոսի գործը կիսատ չմնա, որպեսզի կառուցենք ու շենացնենք մեր հայրենիքը։ Վարդանի հայրը՝ Դավիթ Ամալյանը, հաճախ է պատմում որդու մասին։
Այդ կերպ ծնողն ասես՝ փոքր-ինչ փորձում է փարատել հոգին։ ՀԱյրը պատմություններից մեկում նշել է, որ երբ Վարդանը դեռ փոքր է եղել, Եռաբլուրում քայլելիս ասել է․ «Հոպարները խոսում են, մենք չենք լսում»։ Եվ Վարդանն այսօր «հոպարների» տանն է և նրանց հետ։ Եվ, իրավամբ, Եռաբուրում լռությունն այնքան խոսուն է։