Դաշնակը ոչ թե դավաճան է անվանարկել, այլ քրեորեն կամ որդիաբար պատժելի հայհոյանք տվել․ մանրամասներ Ալեն Սիմոնյանի մասնակցությաբ աղմկահարույց միջադեպից

Ստյոպա Սաֆարյանը, ով հայտնի է քաղաքական իր վերլուծություններով և տեսակետներով, հերթական գրառմամբ է հանդես եկել, որտեղ անդրադարձել է Ալեն Սիմոնյանի շուրջ ծավալված աղմկահարույց միջադեպին։

Ստյոպա Սաֆարյանը մասնավորապես գրել է․ «Մի տեղ մի հայրենակից շատ տեղին հարց էր տվել. Կամերավումն պանդխտուհին, որ «Հայասդան եգաձ էր Կասկադին բառեռու դոշին փարվաձ Արցախի գորստի անհուն, ձովից ձով վիշտը ձքելու», ինչո՞ւ է հրապարակել Ալեն Սիմոնյանը հետ 3 անգամ «պատահաբար» բախված արցախափրկիչ գանադացուն բերման ենթարկելու, ավելի ստույգ՝ ոստիկանություն ուղեկցելու հատվածը, իսկ առանձնակի դաժանությամբ և մարմնական վնասվածք պատճառած թքոցու տեսանյութը չկա՞։

Չլինի, գանադահայ դաշնակը ոչ թե դավաճան է անվանարկել, այլ քրեորեն կամ որդիաբար պատժելի հայհոյանք տվել, որի համար էլ որոշ կայքերում այդ բառի փոխարեն տու-տու-տու ներ են դրվել, և տեսանյութի հրապարակայնացման դեպքում գանադահայը կարող է այլ վայրո՞ւմ հայտնվել։

Ի վերջո, ինչո՞ւ պետք է նրան հակադարձվեր «դավաճանը մայրդ ա»… Ինչո՞ւ պետք է մոր թեմա գար մեջտեղ, եթե սրբապղծության, կարմիր գծեր տրորելու, սրբություններին կպնելու պահ չկա։ Խիստ կասկածում եմ, որ տիկին պանդխտուհին չի նկարել ամբողջը….

Եթե հավատա՛նք նրանց պատմածին, նրան ասֆալտին կարող էին ծեփել միայն մի դեպքում՝ մորը կպնելու և հայհոյելու դեպքում….»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!