Առողջ սննդակարգով առաջնորդվելն այքան էլ բարդ ու դժվարին գործ չէ, որքան կարծում են շատերը։ Առողջ սննդամթերքների շարքում այնքան համեղ մթերքներ կարելի է գտնել և այնքան համեղ ուտեստներ կարելի է պատրաստել, որ առողջ սննդակարգով ապրելը հաճույք և ապրելակերպ կդառնա։
Այսօր ցանկանում ենք ներկայացնել բուսական բաղադրությամբ մի ուտեստ, որը ոչ միայն համեղ է, այլև անչափ օգտակար։ Դանդուռով ուտեստ արցախյան ձևով։
Անհրաժեշտ է՝
Դանդուռ — 800 գ
Քացախ — 1 թ․գ․
Բուսայուղ — 2 ճ․գ
Սխտոր — 1 ատամիկ
Աղ՝ ըստ ճաշակի
Քերած լոլիկ — 2
Սամիթ՝ ըստ ճաշակի
Դանդուռը լցնել եռման ջրի մեջ և եփել երկու րոպե, այնուհետև քամել և ավելացնել քացախ, բուսայուղ, սխտոր, աղ։ Սխտորը նախատեսված սարքով ուղղակի ճզմեք վրան։
Այս ամենը միախառնել և լցնել այն ափսեի մեջ, որով նախընտրում եք մատուցել։ Վրան լցրեք քերած լոլիկը և մանրացված սամիթը։ Անչափ համեղ նախուտեստ է ստացվում, որը նաև չափազանց օգտակար է։