Զինվորի տանը բնակվող և բուժվող հաշմանդամ տղաները, չնայած իրենց հաշմանդամությանը, բնակվում և ապրում են լիարժեք կյանքով։ Այստեղ տղաներն իրենց կյանքով լեցուն են զգում և սիրում տունը։
Զինորի տանը ոչ միայն բուժում են ստանում, այլև շփվում արվեստի հետ և դառնում նրա անմիջական մասնակիցը։ Օրերս տղաները մասնակցել են մրցույթ-համերգի և որքան էլ զարմանալի և տարօրինակ հնչի պարային համար են ներկայացրել։
Այո՛, նրանք պարել են սայլակներով։ Պարային համարը զույգերով են ներկայացրել։ Աղջիկներն ուղորդել են և ամեն բան հիանալի է ստացվել։ Դահլիճի արձագանքն ապշեցնող էր։ Հանդիսատեսը ոտքի կանգնեց և անհնար էր զսպել հուզմունքը։ Տղաներն, ովքեր 1 տարի առաջ կյանքի և մահի կռիվ են տվել, տեսել ամենադաժանը, այսօր կարողացել են ուժ գտնել և շարունակել ապրել։
Ապրել արժանապատիվ և հերոսին վայել։ Առողջություն ենք մաղթում մեր հերոսներին։ Իսկ տղաների հզոր պարը դիտեք ստորև ներկայացված տեսանյութում։