Երիտասարդ հայտնի երգիչներից Գևորգ Մարտիրոսյանը նոր ստեղծագործության պրեմիերայով է հանդես եկել։ Երգը ներկայացված է գույներով ու էկզոտիկ տեսարաններվ հարուստ տեսահոլովակի զուգակցությամբ։
Գևորգը նոր ստեղծագործության մեջ մասնակցել է երգի թե՛ խոսքերի, թե՛ երաժշտության ստեղծման աշխատանքներին։ Երգի խոսքերի ստեղծման դեպքում Գևորգը համագործակցել է Գրիգոր Կյոկչյանի հետ։
Գևորգը մեղեդին ստանալու համար համագործակցել է Ջորջ Բրեյնշքերի հետ, ով էլ նաև երգի տեսահոլովակի պրոդյուսերն ու ռեժիսորն է։
Նոր ստեղծագործությունն ունի որոշակի հումորային դրվագներ տեսահոլովակի և խոսքերի մեջ։ Ստեղծագործության մեջ կարելի է հանդիպել հայտնի ու տարածված ասացվածքների, որոնք փոխանցվել են մեր մեծերից։
Երգը վերնագրված է «Բաբելոն»։ Տեսահոլովակում գլխավոր կերպարներից մեկի դերում հանդես է գալիս հենց Գևորգը։ Երգը բավականին դրական արձագանք է ստացել։
Գևորգ Մարտիրոսյանի մատուցմամբ ներկայացվող նոր ստեղծագործությունն ու տեսահոլովակը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։