Ռոզիսամը ու Գևորգ Մարտիրոսյանը ռուսալեզու երգ են ներկայացրել՝ տեսահոլովակով։ Երգը կոչվում է day-day։
Սկսնակ ՌոզիՍամը արդեն հայտնի Գևորգի հետ դուետը ձայնագրել են, որպես դեբյուտային։ Երաժշտությունը՝ Հով Գրիգորյանը, տեքստը Սուե Դալյանի, ռեժիսորը Տիգրան Ավետիսյանն է, մոնտաժը Հարութ Գևորգյանի։ Հոլովակը ակումբային ռիթմերով է։ Ռոզին փայլուն զգեստերով է։ Գևորգը սև բլուզով՝ փայլերով։
Մյուս կադրում սպիտակ պիդջակով է և սպիտակ բոթասներով։ Սամը ևս երգում է ՝ փոփոխված ձայնով։ Նկատելի է արտիստների մոտ ռուսերեն երգեր երգելու միտում, ու դա բնական է, որովհետև ինտերնետը հնարավորություն է տալիս դուրս գալ ԱՊՀ շուկա նաև, որովհետև այդպես ավելացնելով դիտելիականությունը հնարավոր է դառնում վաստակել ավելի շատ։
Գևորգը ևս շատ ակտիվություն է ցուցադրել այս ընթացքում, ի տարբերություն այլ կատարողների։ Գ․ Հակոբյանի հետ ևս վերջերս դուետ ներկայացրեց նրա հետ։ Կարելի է ասել 3 տեսահոլովակ մեկ ամսում, սա իհարկե ռեկորդային է, եթե հաշվի առնելով հայկական շոուարվեստը։