Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է նոր ընկերուհուն․ լուսանկարչի աչքից չի վրիպել նրանց սիրառատ համբույրը

Երեկ Մերի Հակոբյանը անակնկալ է մատուցել երկրպագուներին և ներկայացրել երգի պրեմիերա։ Դերասանուհին որոշել է ուժերը փորձել նաև երգի ասպարեզում։

Երգը կոչվում է «Կսպանեմ քեզ»։ Երգի թե՛ խոսքերը, թե՛ երաժշտությունը հեղինակել է Արտյոմ Վալտերը։ Մերին տեսահոլովակի շնորհանդես է կազմակերպել, որին ներկա են եղել ընկերները և հարազատները։

Հավաքույթին առանձնահատուկ ուշադրություն է գրավել դերասան Գևորգ Գրիգորյանը, ով ներկայացել էր ընկերուհու հետ։

Դերասանը որոշել է հենց այդ օրը ներկայացնել հանրությանն ընկերուհուն։

Ողջ երեկոյի ընթացքում Գևորգն ու ընկերուհին սիրառատ շփումներ են ունեցել։ Ներկա լուսանկարիչներից մեկի աչքից չի վրիպել զույգի սիրառատ համբույրը։

Սիրահարների բուռն զգացմունքները թույլատրել են մոռանալ ներկաներին։ Օգտատերերից ոմանք ափսոսանք են հայտնել, որ Գևորգը և կինը ամուսնալուծվել են, ոմանք էլ գրառել են և հորդորել հանգիստ թողնել դերասանին և նրա անձնական կյանքը։

Իսկ Մերիի տեսահոլավակը կարող եք դիտել վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!