Արմեն Աշոտյանը, ով որպես քաղաքական գործիչ իր գործում հմուտ է, պահպանում է սոցհարթակային իր ակտվությունը և հիմնականում կատարում քաղաքական բնույթի գրառումներ և սեփական վերլուծություններն ու տեսակետները հայտնում իր լսարանին։
Արմեն Աշոտյանը հազվադեպ է ընտանեկան հրապարակումներ կատարում։ Եվ ահա այս անգամ բացառություն է կատարել և հանրայնացրել ընտանեկան ջերմ լուսանկար։
Քաղաքական գործիչը ներկայացել է երեք զավակների հետ։ Կարելի է նկատել, որ Արմեն Աշոտյանի երեխաներն արդեն բավականին մեծ են։ Երեխաներն գրեթե հայրիկի հասակին են։ Երջանիկ հայրիկը ներկայացրել է կրտսեր որդուն՝ Գևորգին, և նշել, որ վերջինս տասնչորս տարեկան է։
Ընտանիքը տոնել է կրտսեր որդու տարեդարձը։ Նա լուսանկարին կից գրել է․ «Գևորգս ոչ միայն փոքր որդիս է, այլև այսօր 14 տարեկան դարձած կրտսեր ընկերս։ Աստված պահապան բոլոր երեխեքին»։
Գևորգին շնորհավորել են քաղաքական գործչի ընկերներն ու հետևորդները ևբարին մաղթել տղային։