Գևորգ Պետրոսյանի ձերբակալության մասին տեղեկացան գրեթե բոլորը։ Նաիրա Զոհրաբյանը, ով ժամանակին Գևորգի հետ կուսակից ընկերներ են, այժմ էլ պահպանել են հարաբերությունները և ընկերական մտերմությունը։
Եվ ահա, ի սատարում ընկերոջ՝ Նաիրա Զոհրաբյանը Գևորգի աղմկահարույց ձերբակալության վերաբերյալ գրառում է կատարել։ Նա նշում է, որ վերջինիս ձերբակալությունն ապօրինի և բոլորն էլ լավ գիտեն, թե ինչի արդյունք է։
Գևորգ Պետրոսյանի աջակիցները պնդում են, որ վերջինիս ձերբակալեցին լռեցնելու համար, քանի որ նա քաղաքական սկանդալային և համարձակ ելույթներով հաճախ էր հանդես գալիս։
Նաիրան ահազանգում է, որ Գևորգ Պետրոսյանը վատառողջ է և եթե ականջալուր չլինեն և նրան չտեղափոխեն հիվանդանոց և չապահովեն պատշաճ բուժօգնություն, Գևորգը կարժանանա Արմեն Գրիգորյանի ճակատագրին։
«Գևորգին, մեկա, դուք կոտրել չեք կարող, բայց սպшնել կարող եք, ինչպես սպшնեցիք Արմեն Գրիգորյանին։
Էկեք թարգեք էս ձեր դիշովի շոուն։ Դուք Գևորգ կոտրել և լռեցնել չեք կարող։ Իսկ սպшնել, հա, էդ կարող եք»,- գրել է Նաիրա Զոհրաբյանը։ Ավելացնենք, որ Գևորգ Պետրոսյանն ազատ է արձակվել։