Գրում եմ, որ չխելագարվեմ… Սիրանույշ Մելիքյանի հուզիչ գրառումը

Սիրանույշ Մելիքյանը գրել է.

Այսօր զինվորական բոլոր պատիվներով Դավիթին ճանապարհեցինք դեպի երկինք՝ միանալու անմ ահների գնդին… Ելավ բարձունքն ի վեր… Զինվոր դարձած Մայր հողը կլանեց մեր լավագույն գենը, մեր լավագույն սերնդին, մեր լավագույն սերուցքը… Գրում եմ, որ չխելագարվեմ մեկ-մեկ: Երեսուն տարի ոչ պատ երազմի, ոչ խաղաղության մեջ ապրող անտրտունջ, խեղճ,

բարեգութ, հայրենիքի գինն ամեն օր սեփական ապրած րոպեով արժևորող տարածաշրջանս մի բուռ էր դարձել, ցա վից կծկ վել էր… Դավիթի ճանապարհն ավարտվեց դպրոցից ռա զմի դաշտ եւ կարճ կյանքում երկար ապրեց՝ դաս տալով մի ամբողջ հասարակության, թե ինչ է հայրենիքը, որտեղ են սկսում և ավարտվում նրա սահմանները…. ու քո պատասխանն ամենաճիշտ եւ

ազնիվ պատասխանն է՝ «Աշխարհի ամենալավ տեղը մեր գյուղն է, ես ոչ Երևանում կուզեմ մնալ, ոչ էլ արտասահմանում»: Կա՞ մեկը, ով հայրենիքի սիրով ավելի վեհ, ավելի պարզության աստիճան բարդ սահմանում կկարողանա տալ, չգիտեմ… Այստեղ՝ մեր հայրենի Տավուշում, քո սերտած լավագույն դասը հայրենիքի հանդեպ սերն էր՞, կյանքիդ գնով հայրենիքդ մեզ նվիրելու երիտասարդ իմաստությունդ էր՞, չգիտեմ… Դավիթին Ճանապարհեցինք դժվարությամբ, ցա վով, տա ռապանքով, բաժանվել չէր լինում, պայծառ ժպիտդ մինչև վերջ մնաց մարդկանց հայացքներում, ովքեր քեզ հրաժեշտ էին տալիս… հրաժեշտ տալ չէինք կարողանում, մի տեսակ չէր ստացվում: Մոտս տպավորություն էր, թե հավաքվել են բոլորով այլայլվենք, հասկանանք էս մենք ե՞նք, մեզ հետ է՞ կատարվում, մեր տղերքին ե՞ն

տանում, քեզ հետ մեր լույսն էին տանում Դավի՛թ, մեր հույսը, մեր կրակը, մեր կայծը, տարել ես հետդ, հավատա: Մեկ-մեկ թվում է, թե անսահման է անզորությունը: Որ սրանից անզոր էլ չենք զգա մենք կյանքում: Հայրենի հողը երբեք այդքան վատը չէր թվացել, կում-կում խմում է մեր երակներից մեր ապրելու, հավատալու հույսն ու ուժը, կլանում,

տանում, ինքը հարստանում, մեր՝ առանց այն էլ կարճ ու անհասկանալի կյանքն աղքատացնում, նվաստացնում, իմաստազրկում… Դավիթին ճանապարհեցինք Զոհրապի մոտ, նույն գյուղի, նույն ազգի տղերք են: Զոհրապն օդաչու էր, Դավիթն էլ իր անսահման ու կրեատիվ սիրով ռոբոտաշինությամբ էր ապրում, լուսանկարում գյուղի ամեն անկյունն եւ ծաղիկը, Դավիթը գյուղի էներգիան էր՝ մեծից փոքր բոլորին ջերմացնում,

օգնում: Վերևներում վստահ եմ մեծ եղբոր սիրով ինքն արդեն ընդունել ու լավ է նայում քեզ, ու դա կլինի ամենաազնիվ հոգատարությունը, որ երբևէ տեսել ու լսել ենք… Այս ի՞նչ մեղքով լցրիր մեր գետնամած հոգին, Այս ի՞նչ ներարկեցիր քո պատանեկան իմաստությամբ։ Ընկերնե՛ր Եկեք, այցելեք Չինչին անպայման՝ Դավիթի գյուղը, այցելեք, իմացեք, ծանոթացեք։ Ինքը դա շատ էր ցանկանում։

Понравилась статья? Поделиться с друзьями: