Գրիշա Աղախանյանը, ով սկզբնապես իր երաժշտական կատարումներով հայտնի դարձավ, սակայն հետագայում առավել շատ հաղորդավարական գործունեություն ծավալեց, տևական դադարից հետո նոր գործով է հանդես եկել։
Գրիշայի ներկայացրած նոր գործն ընկերների և ընկերության մասին է։ Այն վերնագրված է հենց «Ընկեր»։ Երգը ծնվել է Հայկոյի և Րաֆֆի Ալթունյանի համագործակցության արդյունքում, վերջինս երգի երաժշտության ու խոսքերի հեղինակն է։
Գրիշան իրեն հատուկ ինքնատիպությամբ է երգը ներկայացնում՝ հանգիստ՝ միաժամանակ հումորային միմիկաների ու շարժումների ուղեկցությամբ, որոնք բնորոշ են միայն իրեն։ Երգը ներկայացվում է մի տեսահոլովակի զուգակցությամբ, որն արվել է երգի ձայնագրությանը զուգահեռ։
Երգը հաճույքով լսվող, գեղեցիկ ստեղծագործություն է, որը կարելի է երգել ցանկացած ընկերական հավաքույթների ժամանակ, կարևոր ընկերական առիթների դեպքում նվիրել թանկագին ընկերոջը։
Գրիշա Աղախանյանի ներկայացրած նոր, գեղեցիկ ստեղծագործությունը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ՝ թողնելով նաև ձեր կարծիքը։