Գրիգի սթենդ ափը նվիրված է դպրոցների սկսման պրոցեսին։ Քանի որ յուրահատուկ «պայմաններով» են սկսվում դասերը, Գրիգը պատկերացրել է, ինչպես է օրինակ շարքային դպրոցականը կանոններով գնալու սովորելու։
Գրիգը պատկերացրել է, որ օրինակ չի կարելի գրիչ փոխանցել, ապա եթե ունեք կարևոագույն ստուգողական, ապա հանգիստ ասեք․ գրիչը մոռացել եմ, որովհետև ոչ ոք ձեզ գրիչ չի տա։ Իսկ եթե տան, ապա կտուգանեն գրիչ փոխանցելու համար։
Գրիգը նաև հիշել է ինչպես են սպասում դասամիջոցային զանգին, որ փոփ-կորնի նման տեղից թռչեն․ ու տես, հիմա այդ «փոփ կորնային» թռիչքները չեն լինելու, որովհետև չի կարելի դասարանից հեռանալ։
Գրիգը հիշել է նաև, որ նոր գյուղ է կառուցվում ու փորձել է հասկանալ, որն է այդ գյուղի նորությունը օրինակ, և հռետորական մի հարցադրում է արել, թե արդյոք լավ չէր լինի, հներին տիրություն արվեր։ Գրիգը կտրուկ ուղղել է իրեն ասելով, որ ինքը ով է նման բաներ ասի։