Գրետա Մեջլումյանը հրաշալիորեն կատարում է Հրանտ Մաթևոսյանի գրվածքներից մի հատված, որը «Աշնան արև» ստեղծագործությունից է։ Կոչվում է «Մի խեղճացիր»։ Գրետա Մեջլումյանը ծնվել է Վանաձորում՝ 1954ի մայիսի 8ին։ 1970ին Վանաձորի Մ․ Մաշտոց դպրոցն է ավարտել։
Հետո ընդունվել է գեղարվեստաթատերական ինստիտուտ։ 1975ից սկսել է աշխատել Վանաձորի Հ․ Աբելյանի թատրոնում։ Հետո արդեն աշխատել է Սունդուկյանի թատրոնում 1996ց սկսած։ Դասավանդում է թատերականի թե Երևանի և թե Վանաձորի մասնաճյուղերում։ Պարբերաբար մասնակցում է գրական, պոեզիայի երեկոներին։
Նրա կատարումները պոետիկ շատ խորն են ու դրամատիկ են։ Դերասանուհին բազմաշնորհ է ու ամեն բառի մեջ ներդնում է զգացմունքայնություն ու իմաստ։ Գ․ Մեջլումյանի դուստրը և փեսան ևս աշխատում են Գ․ Սունդուկյանի թատրոնում։ Այս կատարումը Հրանտ Մաթևոսյանի ստեղծագորության, շատ սիրվել է հանրության կողմից իր անմիջականությամբ, դրամատիզմով։
Դերասանուհի Գրետա Մեջլումյանը, իսկապես շատ տաղանդավոր դերասանուհի է։ Իր սերնդակիցների մեջ արվեստագետ, ամենատաղանդավորներից է։