Տասնութ տարին լրանալուն պես մայրական ջերմ հոգածությունից հեռացող ու զինծառայության անցնող երիտասարդների համար հասկանալիորեն ամենից թանկ էակը հենց մայրն է մնում, ում էլ զինվորականը հաճախ է կարոտում իր ծառայության երկար ու ձիգ օրերին։
Զինվորներից ստացված նամակները ծնողների համար ամենաթանկ նամակներն են։ Հաճախ ծնողներն այդ նամակները պահում են սուրբ մասուքնի պես մինչև խոր ծերություն։ Դրանք թանկ ու կարևոր հիշողություններ են։
Ահա գտնվել է մի անչափ հուզիչ տեքստով նամակ, որի հեղինակը զինվոր է, սակայն դեռևս հայտնի է, թե մասնավորապես ո՞վ է գրել նամակը։ Այն գտնվել է Հադրութում։ Քանի որ նամակը հասցեագրված է ծնողներին, մասնավորապես մայրիկին, առաջարկվում է կիսել այն՝ հասցեատիրոջը և կամ հեղինակին գտնելու համար։
Նամակում զինվորն իր տարիքին բնորոշ մաքրությամբ ու անաղարտությամբ իր սերն ու անափ կարոտն է արտահայտում մայրիկի նկատմամբ, ցանկություն է հայտնում, որ ծնողները միշտ երջանիկ լինեն, իսկ որպես վերջաբան գրում է հայտնի երգի տողերը։