Գուրգեն Դաբաղյանի ռոմանտիկ շնորհավորանքը կնոջը և ծննդյան տոնի գեղեցիկ խնջույքը

Հայտնի և սիրված երգիչ Գուրգեն Դաբաղյանի կինը սոցտիրույթում հայտնիություն է ձեռք բերել։ Նրան ճանաչեցին երգիչ ամուսնու շնորհիվ, ապա սկսեցին հետևել սոցտիրույթում, քանի որ երգչի կինը՝ Իննա Դաբաղյանը հետաքրքիր կոնտենտ է կարողանում ապահովել։

Իննան և Գուրգենը մեկ դուստր ունեն և հաճախ են նրա մասնակցությամբ հրապարակոմներ կատարում։ Օրերս Իննան տոնել է տարեդարձը։ Եվ ահա նա տարեդարձի առիթով նոր, գեղեցիկ ֆոտոշարք է ներկայացրել։ Իսկ առավել ուշագրավ է եղել երգչի ռոմանտիկ շնորհավորանքը սիրելի կնոջը։

Գուրգեն Դաբաղյանը գրել էր․ «Կյանքս, ապրես, որ քսաներեք տարի առաջ ծնվել ես ու տասնութից սկած երջանկացնում ես ինձ։ Ծնունդդ շնորհավոր, սեր»։

Իսկ ավելի ուշ Իննան ցույց է տվել հետևոորներին, թե ինչպես է անցել տարեդարձի երեկույթը։ Բոլոր ներկաները եղել են սպիտակ հագուստով, ձևավորումը նույնպես սպիտակ գույների մեջ է եղել։

Իննա Դաբաղյանի ծննդյան խնջույքի ուշագրավ կադրերը դիտեք վարը բերված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: