Գուրգեն Դաբաղյանն ամուսնացել էր 2019-ին։ Կինը վերցրել է ամուսնու ազգանունը և ներկայանում է որպես Իննա Դաբագղյան։
Զույգի նորաստեղծ ընտանիքում մեծանում է իրենց հրաշալի դուստրը՝ Շուշաննան, ում լուսանկարները հաճախ են երջանիկ ծնողները հանրայնացնում և պատմում նրա մասին։
Իննան ինսթագրամյան հարթակում մեծ ակտիվություն է ցուցաբերում և ունի հազարավոր հետևորդներ, որոնց հետ լայն շփումներ է ունենում։ Իննան երբեմն հարց-պատասխան ձևաչափում պատասխանում է հետևորդների հարցերին։
Այս անգամ սիրված երգչի կինը հերթական հարց-պատասխանի ժամանակ պատասխանել է անձնական բնույթի, ներընտանեկան հարցի։ Օգտատիրոջն հետաքրքրել է, թե եղե՞լ է դեպք, որ Իննան վիճի սիրելի ամուսնու մոր՝ սկեսուրի հետ։
Հարցին Իննան չի զլացել պատասխանել և նշել է՝ ոչ, նման բան չի եղել և պատասխանին կից ներկայացրել է սկեսրոջ հետ համատեղ լուսանկար։ Իննան ավելի վաղ նշել էր, որ ամուսնու մոր հետ հիանալի հարաբերություններ ունի։