Գուրգեն Դաբաղյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել, որի տեսահոլովակում հանդես է գալիս նրա գեղեցկուհի կինը

Գուրգեն Դաբաղյանի նոր աշխատանքը բավականին ուշագրավ ու ինքնատիպ է, քանի որ այնտեղ հանդես են գալիս երիտասարդ Դաբաղյան զույգերը՝ Գուրգենն ու Իննան։ Տեսահոլովակը ռոմանտիկ ֆիլմի սցենար է հիշեցնում։

Տեսահոլովակի հեղինակը Վահե Հարությունյանն է։ Այն պատմում է երիտասարդների հանդիպման, սիրահարության և երջանիկ ելքի՝ ամուսնության մասին։ Տեսահոլովակում զույգերը հանդես են գալիս նաև պարային համարով։

Նոր երգը վերնագրված է «Յար ջան»։ Ստեղծագործությունը սիրո թեմատիկայով է։ Պատմվում է սիրուն յարին տեսնելու, նրան սիրահարվելու մասին։ Երգի խոսքերն այս անգամ նույնպես Ավետ Բարսեղյանինն են, իսկ երաժշտությունը հեղինակել է հայտնի երգահաններից Մանե Հակոբյանը։

Աշխատանքն արդեն իսկ հասցրել է համակրական վերաբերմունք ձևավորել երաժշտասեր հանրության շրջանակներում, ինչի մասին փաստում են երկրպագուների արձագաքնները։

Գուրգեն Դաբաղյանի ներկայացրած նոր աշխատանքը, որի տեսահոլովակում հանդես է գալիս նաև նրա գեղեցկուհի տիկինը, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: