Գուրգեն Դաբաղյանը, գտնվելով ակտիվ ստեղծագործական շրջափուլում, նոր աշխատանք է ներկայացրել իր երգարվեստով հետաքրքրվողների դատին։
Վերջին շրջանում բավականին ընդունված ու տարածված է դարձել այն փաստը, որ երգերի երաժշտության վրա աշխատում են նաև անձամբ ստեղծագործությունը կատարող երգիչները։
Այս դեպքում ևս երգի երաժշտության վրա աշխատել է նաև Գուրգեն Դաբաղյանը Նարեկ Մնացականյանի և Ռազմիկ Ամյանի հետ միասին։ Նա երգի խոսքերի հեղինակությունը վստահել է Գրիգոր Կյոկչյանին։
Երգի տեսահոլովակը նկարահանվել է ուշագրավ դեկորացիաներով հարուստ միջավայրում, որտեղ կան ավանդական ու նորարարական լուծումներ։ Տեսահոլովակի ռեժիսորը Վահե Հարությունյանն է։
Այս անգամ Գուրգենը զերծ է մնացել ընտանիքի անդամներին ևս ներգրավել տեսահոլովակում, ինչպես նախորդ անգամ, չնայած՝ կինն ու դստրիկը ներկա են եղել նկարահանումներին։
Երգչի ներկայացրած ռիթմիկ ու աշխույժ երգը, որը սիրո թեմատիկայով է, կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։
Երգը հանրայնացնելով՝ Գ․ Դաբաղյանը գրել է, որ իրեն շատ հետաքրքիր կլիներ լսել բոլորի կարծիքները, որոնց նա ուշադրությամբ հետևում է։