Գուրգեն Դաբաղյանը կնոջ հետ գեղեցիկ լուսանկարներ է տեղադրել

Գուրգեն Դաբաղյանը, դատելով նրա սոցհարթակի բովանդակությունից, շատ է սիրում ժամանակը երիտասարդ ու գեղեցկուհի տիկնոջ հետ անցկացնել։ Նրանք առիթը բաց չեն թողնում միմյանց հետ զբոսնելու, շրջելու, ճանապարհորդելու համար։

 

Երիտասարդ զույգը վերջերս նշել է իրենց առաջնեկի՝ չքնաղագեղ Շուշաննայի ծննդյան առաջին տարեդարձը։ Փոքրիկ Շուշաննան ունի նաև ատամիկ։

Ծնողները, օգտվելով առիթից, Շուշաննայի ծննդյան տարեդարձին նաև ատամհատիկի արարողություն են կազմակերպել։ Ատամհատիկի արարողության շրջանակներում Շուշաննան ընտրել է նկարչուհու մասնագիտությունը։

Գուրգեն Դաբաղյանը կատակելով ասել է, որ ինքն ու Իննան ամենևին էլ դեմ չեն, այլ ողջունում են Շուշաննայի մասնագիտական ընտրությունը։

Այսօր Գուրգեն Դաբաղյանը նոր լուսանկարներ է տեղադրել, որտեղ երևում է, թե նա ինչպես է ժամանակ անցկացնում կնոջ հետ։ Լուսանկարներում երևում է, որ ամուսինները միասին ճաշում են։

Նշենք, որ Իննան առանձնահատուկ ջերմությամբ է վերաբերվում ոչ միայն ամուսնուն, այլ նաև ամուսնու ընտանիքի անդամներին։

Понравилась статья? Поделиться с друзьями: