Գուրգեն Դաբաղյանը ընտանեկան նոր լուսանկարներ է հրապարակել․ տեսեք՝ որքան է մեծացել նրա դուստրը․ երգիչը հայտնել է նաև, որ նորություն ունի

Սիրված երգիչ Գուրգեն Դաբաղյանը համացանցային իր տիրույթում նոր, գեղեցիկ լուսանկարներ է հանրայնացրել։ Հետևորդներն անմիջապես կռահել էին, որ երգիչը անակնկալ նորություն ունի։

Գուրգեն Դաբաղյանի կողմից յուրաքանչյուր երգ և տեսահոլովակ մեծ ջերմությամբ են ընդունում նրա երկրպագուները։

Հանրայնացված առաջին լուսանկարում Գուրգենը միայնակ է ներկայացել, իսկ մյուս լուսանկարում դստեր հետ է, որտեղ երևում է, թե որքան է մեծացել հրաշք աղջնակը։ Հետևորդները փոքրիկին նմանեցրել են մայրիկին։

Լուսանկարներից մեկին, որտեղ երգիչը ընտանիքի հետ էր, Գուրգենը կցեց գրառում, որտեղ բացատրեց, որ նոր տեսահոլովակ է նկարահանել և  շուտով պատրաստվում է այն հանձնել երկրպագուների դատին։

Նշել է, սակայն, որ այս անգամ կինը նկարահանումներին չի մասնակցել․ նրանք դիտորդի դերում են եղել։ Հիշեցնենք, որ երգչի ներկայացրած վերջին տեսահոլովակում մասնակցություն ուներ նաև նրա կինը։

Տեսահոլովակը մեծ ջերմությամբ է ընդունվել Գուրգենի երկրպագուների կողմից և արժանացել մեծաքանակ հավանումների։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!