Գուրգենի պարկուճները վերջացել էին․ նա կա՛մ պետք է նահանջեր, կա՛մ գերի ընկներ․ ահա թե ինչ ընտրեց հերոսը․ անասելի հուզիչ

Մեր երկրում  հերոսները շատ են, վերջին մեկ տարում նրանք ավելի շատացան։ Հերոսներ ունենք, որ ապրում  ու արարում են մեր կողքին և իրենց հերոսական սխրանքով  արարելու և կյանքը սիրելու զգացումով վարակում։ Ցավոք սրտի, հերոսներ էլ ունենք, որ վերևից են հսկում։

Այս օրերին համացանցը ողողված է հերոս Գուրգենի սխրագործությամբ։ Նա Սյունիքում ամուր կանգնել է հայրենիքի պաշտպանության սուրբ գործին և մեկ քայլ անգամ ետ չի դրել և պայքարել է մինչև վերջին շունչը։ Հերոսի պարկուճներն ավարտվել են։

Նա այդ պահին կապ է հաստատել զորամասի հետ և հայտնել, որ այլևս պարկուճ չունի, բայց ոչ դիրքն է պատրաստվում հանձնել, ոչ էլ գերի ընկնել և նռանակով պայթեցրել է իրեն։

Տեղեկություն կա, որ հերոսի մարմինը հանձնելիս նկատելի է եղել, որ նույնիսկ թշնամու զինվորներն են հարգանքով լցված եղել հայ մահացած զինվորի նկատմամբ։

Գուրգենը պայմանագրային զինծառայող էր և հանդիսանում էր դիրքի ավագը։ Խոնարհում քեզ, քաջ հերոս․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!