Հարվարդի համալսարանը աշխարհի ամենահայտնի համալսարաններից մեկն է։ Այնտեղ ռեկտորին տեսնելու համար մարդիկ նախապես պետք է գրանցվեն և օրեր շարունակ սպասեն, բայց ահա ամուսինները, ովքեր ունեին անչափ հասարակ տեսք, անգամ կրում էին գունաթափված հագույստներ, եկել էին համալսարան ռեկտորին տեսնելու և նախապես չէին էլ գրանցվել։
Գործավարը տեսնելով նրանց անշուք արտաքինը՝ շտապում է տեղեկացնել, որ ռեկտորը ողջ օրը զբաղված է լինելու և չի կարող հյուրեր ընդունել։ Կինը հայտարարեց, որ կսպասեն։ Երբ գործավարը հասկացավ, որ նրանք չեն լքի ընդունարանը, մինչ տեղի չունենա հանդիպումը, որոշեց կազմակերպել այն։
Ռեկտորը նույպես արհամարհանքով ընդունեց նրանց։ Ամուսինները տեղեկացրեցին նրան, որ իրենց որդին մեկ տարի սովորել է այստեղ, նա հանկարծամահ է եղել և նրանք ցանկանում են հուշ թողնել այստեղ։ Ռեկտորը բակացավ և ասաց, որ չեն կարեղ հուշեր հավաքել և այս շենքը վերածել գերեզմանոցի։ Ծնողները շտապեցին ասել, որ նրանք ցանկանում են ի հիշատակ իրենց որդու Հարվարդի համար մի նոր մասնաշենք կառուցել։
Ռեկտորը նախ զարմացավ, ապա քամահրանքով նայեց նրանց մաշված հագուկապին, ապա հավելեց, որ Հարվարդի յուրաքանչյուր մասնաշենք արժեցել է յոթ միլիոն դոլար։ Ամուսինները զարմացած միմյանց նայեցին , ապա կինն ասաց․ «Մի՞թե այդքան քիչ արժի նոր համալսարան կառուցելը: Ինչու՞ չկառուցել մեր սեփական համալսարանը»։
Նրանք դուրս եկան ռեկտորի ապշած հայացքի ներքո։ Պարոն և տիկին Ստենֆորդները Կալիֆորնիայում և Պալո-Ալտո քաղաքներում հիմնում են համալսարան, որն անվանակոչում են իրենց ազգանվամբ` Ստենֆորդի համալսարան՝ ի հիշատակ իրենց որդու։