Նախորդ օրն արտառոց ու աննախադեպ իրադարձություն է գրանցվել Սյունիքի մարզում։ Գորիսի հիվանդանոց են փոխադրել տարբեր աստիճանների այրվածքներ ունեցող մի տղամարդու, ինչից հետո պարզվել է մի անհավանական դեպքի մանրամասներ։
Հիվանդանոց փոխադրված տղամարդը Ծ․ Անդրանիկն է եղել։ Հընթացս առավել հանգամանալից պարզվել է դեպքի բոլոր մանրամասները։ Ըստ այդմ, հայտնի է դարձել, որ նրա տիկինը՝ Ծ․ Արևիկը, նույն օրվա կեսօրին՝ ժամը մեկի սահմաններում, Անդրանիկին զրուցելու է հրավիրել քաղաքային սրճարաններից մեկը։
Սրճարանը բացօթյա է եղել։ Մինչ հանդիպումն ամուսինները որոշակի տարաձայնություններ են ունեցել, ինչը քննարկելու առիթով էլ կինն Անդրանիկին սրճարան է հրավիրել։ Սրճարանում, սակայն իրադարձություններնն անկանխատեսել ընթացք են ստացել։
Կինն անսպասելի կերպով բենզին է լցրել Անդրանիկի վրա՝ hրկիզելով նրան։ Դեպքը տեղի է ունեցել Գորիսի Արցախյան խճուղու հայտնի սրճարաններից մեկում։ Կինը բենզինն ամուսնու կրծքավանդակի հատվածին է լցրել։