Գորիսեցի 15-ամյա աղջիկը ժայռի վրա սելֆի անելիս՝ընկել է

Սելֆիի հետևանքով աշխարհում շատ դեպքեր են գրանցվել տխուր ավարտով։ Եղել են բլոգերներ,ու սովորական մարդիկ, երբ կադր ստանալու համար բարձրացել են բարձր տեղ ընկել են,կամ գնացքի գծերի վրա նկարվելուց,չեն հասցրել փախչել իրենց վրա ընթացող գնացքից։

Դեռահաս-պատանիների մոտ ևս շատ վտանգավոր տենդենց կա՝ էքստրեմալ սելֆիներ անելու։ Դեռահասները վտանգը ընկալում են,որպես զվարճանք ու մոռանում են,որ գուցե վտանգում են իրենք իրենց։ Ցավոք,Հայաստանում ևս տեղի ունեցավ դեպք,երբ սելֆֆի պատճառով դեռահաս վնասվեց։ Գորիս քաղաքում,տասնհինգամյա աղջիկը բարձրացել է ժայռի վրա,որպեսզի սելֆի անի և ոըտքը սայթաքել է ու նա գլորվել է ներքև։

Ստացել է բազում վնասվածքներ,նաև գանգուղեղային և եղել է ծանրագույն վիճակում։ Աղջկան Սուրբ Աստվածամայր հիվանդանոցում կցել են ահեստական շնչառական ապարատին։Քիչ առաջ,Աստվածամայր հիվանդանոցից հայտնեցին,որ այսօր նկատվել է դինամիկա երեպայի մոտ,որը հուսադրող է։

Հորդորում ենք ուշադիր լինել ու նկարի համար ռիսկային քայլերի չդիմել,որովհետև արդեն իսկ կան դեպքեր,որոնք ողբերգական են եղել։Գորիսեցի աղջկան մաղթում ենք արագ ապաքինում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!