Գոռը դեռ հինգամյա տղա է եղել, երբ մահացել է հայրը: Հորը աղոտ հիշող Գոռի վրա մեծ ազդեցություն է թողել մոր պատմած հուզիչ պատմություններն իր մանկության մասին:
Գոռի մեջ տպավորվել է հատկապես այն փաստը, որ իրեն կոշիկի ծակ լինելու պատճառով հեռացրել են կրթական հաստատությունից:
Գոռի անցած զրկանքներով լի ուղին նրան մոտիվացիա է տվել իր նպատակներին հասնելու համար: Հասունության փուլում նա արդեն կարողացել է տքնաջան աշխատանքով հասնել իր բոլոր նպատակներին:
Գոռն իր հաջողությունների հիմնական գրավականը համարում է իր ճշտապահությունը, աշխատասիրությունը, ինչպես նաև հաջողակ լինելու նախապայմանը:
Սիրված ու ռեյտինգային «Ֆուլ հաուս» պրոյեկտն է ըստ Գոռի իրեն և իր խաղընկերներին ճանաչվածություն ու կայացվածություն բերել:
Նա ցավով է նշում, որ պրոյեկտի ստեղծագործական կազմի որոշակի կամակորությունների պատճառով պրոյեկտը դադարեցվեց, իսկ դերասանական կազմը սկսեց տարբեր պրոյեկտներում հանդես գալ:
Գոռն այժմ զբաղվում է իր երկու զավակների դաստիարակությամբ՝ տալով նրանց այն, ինչից ժամանակին նա զրկված է եղել հայր չունենալու պատճառով: