Գոռ Հակոբյանի և Նարեկ Մեծ Հայքի նոր տեսահոլովակը․ պրեմիերա

Նարեկն ու Գոռը պրեմիերա են ներկայացրել կրկին իրենց ընդունված տեսակի՝ լողափային, փարթիական տրամադրությամբ։

Տղաները սա ձեռագիր են սարքել և հանդիսատեսը հավանում է պոզիտիվ կատարումները ու հետևաբար նրանք էլ շարունակում են ներկայանալ ուրախ փարթիների համար հարիր երգերով։ Գոռը վերջերս երգել էր նաև Արմոյի հետ ու հոլովակը կրկին աշխույժ էր։ Այս մեկում սյուժե ևս չկա, հիմնական կադրերը ափին են Սևանի։

Լատինո փարթիի կանոններին համապատասխան, կլիպում պարում են սաքսոֆոնի ռիթմերի տակ։ Հերոսուհին մոդել է՝ փարթամ կառուցվածքով, որին ընտրել են քաստինգով։ Կլիպում կան այլ աղջիկներ, բայց նրանք պարուհիներ են, որոնք տրամադրությունն են լատինո-հավայական ապահովում։ Գոռն ու Նարեկը էլի են համագործակցել ու կարծես տանդեմը հաջող է տղաների։

Գոռը այս հոլովակում ռեփ չի կարդում, միայն երգում է։ Սովորաբար Գոռը ևս ռեփային պարտիաներ է ունենում երգերում,բայց քանի որ Նարեկը ինքնին ռեփեր է, դրա կարիքը չկար։ Տեքստն ու երաժտությունը գրել է Նարեկը։

Понравилась статья? Поделиться с друзьями: