Գոռ Եփրեմյանը, ով մշտական բնակություն է հաստատել Ամերիկայում, օրերս տոնել է ծննդյան օրը։ Երգիչ, դերասանը դարձավ երեսուն տարեկան։
Գոռը համացանցային իր հարթակում ցույց է տվել, թե ինչպես է անցկացրել օրը։ Նա շրջապատված է եղել սիրով, ջերմությամբ և հարազատ ու մտերիմ մարդկանց հետ։
Օրը տոն է դարձրել Գոռի նշանածը՝ Էլենը, ով ինսթագրամյան պատմություններ հատվածում հոլովակներ է հանայնացրել և ցույց տվել, թե ինչպես են ընկերների հետ միասին կեսգիշերն անց շնորհավորել Գոռին։
Նրանք տորթով, նվերներով այցելել են Գոռին, շնորհավորել և ծննդյան առաջին իսկ վայրկյաններից սկսած տոնական շունչ հաղորդել ընկերոջ տարեդարձին։ Հոլովակում երևում է նաև, թե ինչպես է երգիչը ջերմորեն գրկում և համբուրում սիրելիին։
Միանում ենք Գոռ Եփրեմյանին ուղղված բոլոր շնորհավորանքներին և մաղթանքներին։ Նրան ու Էլենին հարատև սեր ու երջանկոթյուն ենք մաղթում։ Իսկ այս մասին առավել մանրամասն կարող եք դիտել վարը կցված տեսանյութում։