Գոռ Եփրեմյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել․ այս անգամ նա բոլորովին այլ ոճով է հանդես գալիս

Գոռ Եփրեմյանն այն երգիչներից է, ով հայտնի է իր ռոմանտիկ երգերով, որոնք սիրային բնույթ ունեն և ձգտում են էստրադային ոճի։ Սակայն վերջին ստեղծագործությունը, որ ներկայացրել է երգիչը, էականորեն տարբերվում է երգչի նախորդ գործերից։

Միևնույն ժամանակ այն նկատելիորեն  նմանվում է Արամ Ասատրյանի երգարվեստի ընդհանրական ոճին։ Նկատենք, որ վերջին շրջանում նման ոճի երգ էր ներկայացրել նաև Վաչե Ամարյանը։ Կարելի է եզրակացնել, որ հայտնի երգիչները վերադառնում են անցյալի ժանագությանը։

Գոռի ներկայացրած նոր գործը վերնագրված է «Էս գիշեր» խոսկացային ձևակերպմամբ։ Ստեղծագործության երաժշտությունը գործիքավորել է Միքայել Մայիլյանը։ Երգի յութուբյան հրապարակման մեջ չեն նշվում ստեղծագործոևթյան խոսքերի և երաժշտության հեղինակների անունները։

Գոռի ներկայացրած նոր գործը նախորդների նման ջերմ արձագանքների է արժանացել։ Այն կարող եք ունկնդրել ստորև կցված նյութում՝ թողնելով նաև ստեղծագործությունից ձեր ստացած տպավորությունները։ Երգը դեռևս առանց տեսահոլովակի է ներկայացված։

Понравилась статья? Поделиться с друзьями: