Հրաշալի ու զորեղ կատարում ԳՈՀԱՐ սիմֆոնիկ նվագախմբի ու երգչախմբի մասնակցությամբ։ Լիբանանահայ Հարութ Խաչատրյանն է հիմնել Գոհարը։ Աջակցել են Գոհար անսամբլին Հարութի եղբայրները՝ Շահենը և Նառը։
Մինչւ 2014ը ղեկավարել է համույթն Սեպուհ Աբգարյանը։ Սկզբում Գոհարը նվագախումբ է եղել և վոկալ չի եղել համույթում, իսկ հետո երգչախումբն է ներառվել։ 1996ին Գոհար Խաչատրյանը Հայաստան է գալիս, տեսնելով պայմանները որոշում է օգնել։ Հետ դառնալով Լիբանան, որդիներին առաջարկում է աշխատանք ստեղծել։
1999ին իր աշխատանքը սկսում է ԳՈՀԱՐ արվեստանոցը, որտեղ ուսուցիչներ են սկսում աշխատել ու ուսանողներն էլ անվճար են սովորում։ Հետո արդեն ձևավորվում է հզոր անսամբլը, որը հյուրախաղային հզոր գործունեություն է ծավալում։ Բազում համերգներ են եղել Բեյրությում, Կիպրոսում, Ստամբուլում և այլուր։ ԱՄՆ-ում ևս մեծ գործունեություն է ծավալվել։
Ցավոք, հիմա Գոհար սիմֆոնիկը լուծարված է, սակայն այս հզորագույն կատարումները մնացել են յութուբում։