Գոհար Ավետիսյանը ցուցադրել է իր մոսկովյան շքեղ տունը․ ահա թե ինչ պայմաններում է ապրում հանրահայտ դիմահարդարը

Քանի որ սոցհարթակներում բավականին տարածվել է տնային էքսկուրսիաները, Գոհար Ավետիսյանը ևս փոքրիկ տնային էքսկուրսիա է կազմակերպել՝ ցուցադրելով մոսկովյան իր շքեղ տունը։.

Նա տունը ներկայացնելիս իր խոսքը համեմում է հումորային մեկնաբանություններով, կատակներով, երբեմն կրկնօրինակում է նման էքսկուրսիաներ կազմակերպող հայտնի բլոգերներին՝ ցիտելով նրանց խոսքերը։

Դիմահարդարի հրապարակած տեսանյութից պարզ է դառնում, որ նա ապրում է բավականին շքեղ պայմաններում։ Նա ցուցադրում է իր հագուստի պահման պահարանները, դիտորդների ուշադրությունը հրավիրում է սենյակների ջահին, երկար միջանցքին, որը պոդիումի է նման։

Գոհարը ցուցադրում է իր սենյակը, որը նա համեմատում է թափթփված մի վայրի հետ՝ նշելով, որ որպես մխիթարանք իրենք դա ստեղծագործական անկարգություն են անվանում։

Հետո նա իր դիտորդներին ուղեկցում է փոքրիկ Գասպարչիկի ննջասենյակ, ցուցադրում նրա պատշգամբը, նշում, որ իրենց տան պատուհաններից տեսարան է բացվում դեպի կարմիր հրապարակ։

Գոհար Ավետիսյանի պատրաստած ուշագրավ տեսանյութն իր մոսկովյան շքեղ բնակարանի մասին կարող եք դիտել ստորև։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!