Գոհար Ավետիսյանը հոսպիտալացվել է պլաստիկ վիրահատությունից հետո առաջացած բարդության պատճառով․ մանրամասներ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Գոհար Ավետիսյանը դիմել է վիրահատական միջամտության։ Այն էսթետիկ բնույթ ունի։ Դիմահարդարը ժամանակին ուներ  հարյուր և ավելի կիլոգրամներ:

Վերջին շրջանում նա կարողացել է հասնել 70 կգ-ի, որի հետևանքով էլ անհրաժեշտություն կար ձգել մաշկը վիրահատության միջոցով։ Նա համացանցային իր հարթակում պատմում էր այդ ամենի մասին մանրամասնորեն։ Իսկ երեկ դիմահարդարն ունեցել է հետվիրահատական բարդություններ և նրան անմիջապես հոսպիտալացրել են։

Գոհարի կարերից մեկը քանդվել էր և սկսել արնահոսել։ Հիվանդանոցում նրան կրկին անզգայացրել են և շտկել բարդությունը։

Վիրահատության օրից անցել է յոթ օր, բայց դիմահարդարը դեռ վիրակապերով է և հաճախ ցավեր է ունենում։ Նա նաև  դժվարությամբ է քայլում։ Բացի ֆիզիկական ծանր վիճակից, Գոհարը նաև ճնշվում է հոգեպես։ Նա շատ է ցանկանում գրկել որդուն, պարել և խաղալ նրա հետ, ինչպես միշտ։

Սակայն ֆիզիկապես դա անել նա չի կարող, իսկ փոքրիկ Գասպարը նույնպես կարոտում է մայրիկին, ինչ էլ ճնշում է դիմահարդարին։ Գոհարին  առողջություն ենք մաղթում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!