Գոհար Ավետիսյանը դիմել է երկրորդ վիրահատական միջամտությանը․ ահա թե ինչպիսի ընթացք է այն ունեցել և ինչ վիճակում է գտնվում դիմահարդարը

Գոհար Ավետիսյանը դիմել է երկրորդ վիրահատական միջամտությանը։ Այն էսթետիկ բնույթ է ունի։ Ամիսներ առաջ հայազգի հայտնի դիմահարդարը կրկին վիրահատվել էր որովայնի հատվածում և այն հարթեցրել։

Վերջին ամիսների ընթացքում նա հետևում էր  խիստ սննդակարգի՝ մասնագետի հսկողության տակ։ Նրա նպատակն էր հասնել 71 կգ-ի և նա դա կարողացավ անել։ Այս օրերին Գոհարը ցույց  է տվել, թե ինչպես է նախապատրաստվում և մտնում վիրահատության։

Նիհարելուց հետո անհրաժեշտ էր դարձել ձգել մաշկը։ Նա չափազանց վախենում էր, սակայն այդ քայլին, այնուամենայնիվ, նա գնաց։

Ինսթագրամյան «պատմություններ»  բաժնում նա լաց էր  լինում և շնորհակալություն հայտնում բոլորին աղոթքների համար։ Կարճ տեսանյութերում նկատելի էր նաև նրա ամուսնու՝ Սերգեյի անհանգստությունը։

Վիրահատությունը  տևել է վեց ժամ և այն այլևս պատմություն է։ Մնում է միայն վերականգնողական բարդ և ժամանակատար հատվածը։ Գոհարը հույս է հայտնում, որ նոր լուսանկարները նոր մարմնով շուտով կկարողանա ներկայացնել իր հետևորդներին։

Նա արդեն կարողացել է մի փոքր սնվել և նստել, դեռ բավականին թույլ է և մշտապես քնելու ցանկություն է ունենում։ Գոհարին մաղթում ենք  առողջություն և շուտափույթ վերադարձ բնականոն կյանք։

Понравилась статья? Поделиться с друзьями: