Գեղեցկուհի, սիրված և պրոֆեսիոնալ մոդել Լուսինե Թովմասյանը հարցազրույց է ունեցել և անկեղծորեն պատասխանել շատ հարցերի, որոնք մշտապես հանրությանը հետաքրքրում են։
Լուսինեն խոսել է Արամ Նիկոլյանի վերջերս կատարած արարքի մասին, Գոհար Հարությունյանի հետ հարաբերությունների և այլ հետաքրքիր թեմաների շուրջ։
Հաղորդավարուհու այն դիտարկմանը, որ Գոհար Հարությունյանը նրան և քույրիկին հարթակ է տրամադրել, որն էլ առաջ է տարել նրանց, Լուսինեն պատասխանել է, որ Գոհարի նման արտահայտությունը իր համար անհեթեթություն է և որ ինքն առաջ է գնացել իր քայլերով։
Իսկ Արամ Նիկոլյանին Լուսինեն կարողանում է հասկանալ, քանզի կարծում է այդ պահին մարդ կարող էր և չտիրապետել իրեն, սակայն կարող էր և չանել։ Իսկ թե ի՞նչ է սերը՝ Լուսինեն պատասխանել է, որ նա ամեն բան կաող է կիսել իր ամուսնու հետ և սերը հենց դա է իր համար։
Լուսինե Թովմասյանի ուշագրավ զրույցն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։