«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը համացանցային հարթակում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է Իշխան Սաղաթելյանի այն խոսքին, որ նրանք մանդատները կպատռեն և դուրս կգան փողոց, երբ տեսնեն այդ մանդատներն օգուտ չեն բերում։
Եղիազարյանը համոզմունք է հայտնել, որ նրանք ոչ մի դեպքում մանդատ չեն պատռի, քանի որ Ռոբերտ Քոչարյանի գումարներով հազիվ են ձեռք բերել այդ մանդատները, ապա հեգնել է՝ գրելով, որ փողոցում նրանք ևս անելիք չունեն, քանի որ ոստիկան տեսնելիս պետք է կիլոմետրերով փախնեն։
Եղիազարյանը մասնավորապես գրել է․ ««Եթե տեսնենք՝ էդ մանդատները որևԷ օգուտ չեն տալիս, էդ մանդատները պատռելու ենք,ելնենք փողոց»,-հայտարարում է Իշխան Սաղաթելյանը:
Նախ,դուք մանդատ պատռող չեք՝ Քոչարյանի փողերով հազիվ եք մի քանի մանդատ ձեռք գցել: Երկրորդ,գնում ես փողոց որ ի՞նչ անես.ոստիկան տեսնելիս տիեզերական արագությամբ նորից փախչե՞ս:
Հասկանալ է պետք,որ ձեր պարը վերջացել է,պարբաշին էլ ձախողել: Յոլա գնացեք,մինչև քոք մաշեցումը,ինչպես կասեր ձեր հավատարիմ հանցակիցը»։