Գյումրի-Բավրա ավտոճանապարհին քաղաքացին նկարահանել է մեքենայի ընթացքը՝ ակամա նկարելով դժբախտ պատահարը

Շիրակի մարզում այսօր վաղ առավոտյան խիստ ցավալի և ողբերգական ելքով դեպք է տեղի ունեցել, որի ականատեսները ակամա նկարահանել են դեպքի ընթացքը։ Դեպքը առավոտյան ժամը 8-ի մոտերքում է տեղի ունեցել։

Գյումրիից չորս ընկերներ մեքենայով աշխատանքի են գնալիս եղել։ Բավրա-Գյումրի ավտոճանապարհի ոլորաններից մեկի մոտ հանդիպակաց դուրս է եկել բեռնատար մեքենա։ Այդ ժամանակ մեքենայի ընթացքը նկարահանող տեսախցիկ է մեքենայում միացված եղել։

Ընկերներից Հրաչ Գրիգորյանը ուղիղ եթերով ցույց է տվել իրենց ընթացքը, որի ժամանակ էլ տեղի է ունեցել ցավալի ելոքվ վթարը։ Հրաչ Գրիգորյանի եթերից հասկանալի է դառնում, որ մեքենան շրջվում է, որից հետո կրակ է բռնկվում։


Ավելի ուշ հայտնի է դառնում, որ մեքենայում գտնված չորս ուղևորներից երեքը տարբեր վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել, իսկ մեկը, ցավոք սրտի, այրվել է ամբողջությամբ։ Հրաչ Գրիգորյանի ուղիղ եթերի տեսանյութից մի հատված՝ կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: