Գյումրիում քամին ավերածություններ է արել. տեսանյութ

Երեկվանից հայկական տարբեր տարածաշրջաններում ուժեղ քամի է: Քամին ահագնում է հատկապես երեկոյան ժամերին: Երեկ էլ, այսօր էլ Երևանում ուժեղ քամին զգուշացնում է քաղաքացիներին, սակայն դեռևս ավերածություններ չի արել, ինչպես օրինակ Շիրակի մարզկենտրոնում է հասցրել անել: Այն որոշակի ավերածություններ է արել Գյումրիում:

Այս մասին իմանում ենք ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանի սոցցանցային էջում տեղադրված տեսանկարահանված նյութից: Տեսանկարահանումն իրականացրել է հենց նա:

Տեսանյութում երևում է, որ քամին պոկել և փողոցների մեծտեղ է շտրտել երկաթյա թիթեղներ, որոնք էլ խանգարում և լրացուցիչ դժվարություններ են ստեղծում երթևեկության համար: Բացի այդ, սա բավականին վտանգավոր երևույթ է նաև սովորական հետիոտնի համար:

Գ. Համբարյանը տեսանյութը վերնագրել է՝ քամու ուժեղ հետևանքները Գյումրիում: Հովհաննես Խորիկյանն էլ լուսանկարներ է հրապարակել նույն վայրից:

Հայտնի է, որ առաջիկայում եղանակի որոշակի նվազում, զովացում է սպասվում, իսկ քամու ուժգնացման մասին նշվում է, որ հնարավոր է դարձյալ առավել ուժեղ քամի լինի, ուստի հարկ է պահել զգոնությունը:

Ուժեղ քամու հետևանքները Գյումրիում (տեսանյութ)

Опубликовано Gagik Hambaryan Пятница, 22 мая 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!