Գյումրեցի տղայի ստեղծած կերպարը՝ մեկ ամսում գրավեց հայկական ինստագրամը

Վալենտին

Գյումրեցի Վալենտին Պետրոսյանը,ով մասնագիտությամբ դերասան է,ինստագրամում ստեղծել է իր բլոգը,որտեղ ներկայանում է սնափչատ հավելվածի օգնությամբ ստեղծած հետաքրքիր, հումորային կերպարով։ Կերպարը անչափ սիրվել է և օգնել է Վալենտինին հավաքել  ընդամենը մեկ ամսում 10․000ից ավելի հետևորդ։ Նրա հոլովակները մեծ տարածում են գտել այլ սոց․կայքերում։

-Վալենտին,Ինչպե՞ս ծնվեց ձեր Գեղեցը։
-Ամենասկզբից այն անանուն էր,հետո,երբ զգացի,որ կերպարը սիրվեց և ընդունվեց,արդեն պետք էր ամբողջացնել այն։ Ես մտածեցի կերպարի կենսագրություն։
-Նկատելի է,որ որոշակի սյուժե կա ձեր հոլովակներում։ Սա կարելի է ասե նոր ֆորմատ է Հայաստանի ինստագրամում։ Կպատմե՞ք ինչպես ծնվեց գաղափարը։

Վալենտին

-Երբ որ սկսեցին քննարկել կերպարին,որոշեցի էքսպերեմենտ անել,հոլովակների վերջում թողնում էի ինտրիգ,որի բացահայտումը լինում էր հաջորդում։ Տեղի ունեցավ անսպասելին։ Մարդիկ հայուրավոր նամակներ ու քոմենթներ էին գրում,փորձում էին գուշակել հետագա ընթացքը ու քննարկում էին,ինչպես կքննարկեն օրինակ հնդկական սերիալը։
Հաճախ է լինում,երբ նույնիսկ ինձ փողոցում տեսնոմ են և մոտենում ու փորձում են իրենց տարբերակները ասել հոլովակների հետագա սյուժեների զարգացման մասին։

-Ձեր կերպարը անընդհատ խոսում է հեռախոսով ոմն Սիրանի հետ,որին դեռ ոչ ոք չի տեսել։ Արդյո՞ք նախատեսում եք նրան բացահայտել։
-Սիրանի կերպարը ամենաքննարկվողն է,նույնիսկ այն դեպքում,երբ նրան ոչ ոք դեռ չի տեսել և կերպարի մասին գիտեն միայն Սիրանի զրույցներից։Ի տարբերություն մնացած կերպարների,Սիրանի կերպարը ամենասիրվածն  Իմ հետևորդներից յուրաքանչյուրը յուրովի է պատկերացնում և ընկալում Սիրանին։
-Դուք նաև Ձեր բլոգի շրջանակներում համագործակցել եք արդեն իսկ հայտնի և սիրված դերասանների հետ։ Կնշե՞ք նրանց։
-Համագործակցության նպատակը նորություն մտցնելն էր և շեշտը դրված էր,որ պարտադիր պետք է լինեն Գյումրեցի սիրված դերասանները։ Նրանք են՝ Նարինե Ոսկանյան,Լուսինե Կիրակոսյան և սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանի որդի՝Ալեքսանդր Արզումանյանը։

Վալենտին

-Վալենտին,Ի՞նչ պլաններ կան առաջիկայում։
-Չակերտները չեմ բացի,բայց խոստանում եմ, որ սպասվում են նոր զարգացումներ և նոր կերպարներ։
-Մաղթում ենք Ձեզ հաջողություն։
-Շնորհակալ եմ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!