Գյուղատնտեսական հեղափոխություն է տեղի ունենում. Ն. Փաշինյանն արձանագրում է Արարատ կատարած այցի ընթացքում հանդիպած հետաքրքիր իրողությունները

Ն. Փաշինյանն առավոտից շրջայցով Արարատի մարզում է: Նա ուղիղ միացումներով իրազեկում է շրջայցի ընթացքի մասին: Առաջինը, որ նա անում է, փորձում է բոլորին սոցիալական հեռավորության մասին հիշեցնել ու թույլ չտալ, որ խախտվեն կանոնները:

Ծանոթանալով տարբեր տնտեսությունների հետ՝ վարչապետն արձանագրում է, որ ընթանում է գյուղատնտեսական հեղափոխություն, քանի որ նա մի հետարքիր ու կարևոր միտում է նկատել այս ընթացքում:

Նա կարևորում է, որ հիմա գյուղացին ինքն է բարձրացնում գյուղատնտեսական գիտելիքներ ստանալու և իր աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու հարցերը, ինչը չափազանց ողջունելի իրողություն է:

Վերին Դվին համայնքում վարչապետը ծանոթացել է հակակարկտային կայանների համակարգային աշխատանքներին:

Գյուղացիները վարչապետին նաև կոլեկտիվ խնդրանքով են դիմել: Նրանք ճշտել են, որ իրենց վարկային վատ պատմությունները չեն ազդի, եթե մի քանի գյուղացի համախմբվի ու ստեղծի չորս-հինգ հոգանոց կոլեկտիվ տնտեսություններ: Գյուղացիները խնդրել են վարչապետից իրավական լուծում տալ, որ բանկերը մերժել չկարողանան:

Վերին Դվին. ծանոթանում եմ հակակարկտային համակարգի աշխատանքին։

Վերին Դվին. ծանոթանում եմ հակակարկտային համակարգի աշխատանքին։

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Пятница, 22 мая 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!