Գլխիս միջի դարակներն էլ դասավորեցի և հիմա ընտիր տրամադրությամբ եմ ու Գարիկի պիջակով․․․

Գարիկ Պապոյանի կինը՝ Մարիաննան, մեծ ակտիվություն ունի սոցտիրույթում, որտեղ ներկայացնում է հիմնականում բաղադրատոմսեր բուսական ծագմամբ։

Մարիաննան երեք դուստրերի մայր է և կարողանում է հասցնել ամեն բան և նույնիսկ ժամանակ տրամադրել իր հետևորդներին։

Այս անգամ նա ներկայացրել է իր լուսանկարները և դրանց կից մի փոքր պատմել օրվա իր տրամադրության մասին։ Նա նաև նշել է, որ լուսանկարում կրում է ամուսնու՝ Գարիկի պիջակը։ Մարիաննան մասնավորապես գրել է․«Էս էլ ես՝ էսօր:

Ուբոռկաներս վերջացրի վերջապես, տան դարակները դասավորելուց հետո գլխիս միջի դարակներն էլ դասավորեցի և հիմա ընտիր տրամադրությամբ եմ ու Գարիկի պիջակով: Էսօր վերադարձել եմ իմ հավես ԵՍ-ին, ով սիրում ա էս մուդը, գույները, ոճը ու որ կեդերը մի քիչ կեղտոտ են լինում»:

Մեկնաբանություններում Մարիաննային ջերմ ու բարի խոսքեր են հղել նրա հետևորդները և հիացել ու հպարտացել նրաով։ Մարիաննայի հրապարակած լուսանկարները սիրիով ներկայացնում ենք նյութին կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: