Ինչպես հաճախ լինում է, Իվետա Մուկուչյանի և Աննա Դովլաթյանի ներկայիս արտաքինը ակամա համեմատության առիթ է տալիս գլամուրային կերպարների նախկին տեսքի հետ։ Իսկ այդ համեմատության արդյունքում բավականին ապշեցուցիչ պատկեր է ստացվում։
Պարզվում է՝ տարիներ առաջ Աննան և Իվետան միասին մասնակցել են Հայ սուպերսթար հաղորդմանը, որի շնորհիվ շատ տաղանդավոր երիտասարդներ հետագայում հայտնի դարձան և զարգացրին սեփական կարիերան։
Տվյալ հաղորդման ժյուրիի անդամներից են Վարդան Պետրոսյանն ու Նաիրա Գյուրջինյանը։ Աղջիկների եռյակը, որոնց մեջ են նաև Աննան ու Իվետան, կատարում է անգլերեն մի երգը, որը ժյուրիի անդամների կողմից հավանության է արժանանում։
Ժյուրիի արձագանքից հասկանալի է դառնում, որ աղջիկները կարողանում են ներդաշնակել իրենց ձայները և ստանալ ցանկալի արդյունք։ Սակայն շատերի համար առավել ուշարժան է ներկայումս գլամուրային կերպարներով ներկայացող աղջիկների նախկին տեսքը։
Տեսանյութը կարող եք դիտել կից բերված նյութի մեջ։